Թիմային Բլոտ-ԼԻԳԱ

Բլոտի սիրահարների մեծ համայնքը միավորելու համար մենք ստեղծել ենք թիմային բլոտը՝ Լիգան: Լիգան հնարավորություն է տալիս մեկ թիմում միավորելու նույն հետաքրքրությունների և հնարավորությունների տեր մարդկանց:
Հիմա խաղացողները հնարավորություն ունեն ստեղծել թիմեր և մասնակցել թիմային մրցաշարերին: Բոլոր ստեղծված թիմերը հնարավորություն ունեն մասնակցելու շաբաթական մրցաշարին՝ Մարտին: Մարտին մասնակցելու համար թիմի առաջնորդը պետք է առնվազն 10 խաղացող հրավիրի իր թիմ: Ոչ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն ստեղծել թիմ կամ մասնակցել թիմային բլոտին: Միայն 50-րդ խաղամակարդակից բարձր մասնակիցները կարող են ստեղծել թիմ, և թիմի առաջնորդն է սահմանում թիմի պայմանները այլ մասնակիցների համար: Ձեր թիմը հնարավորություն կունենա մասնակցել Մարտերին, միայն եթե ունենաք 10 մասնակից: Թիմի անդամներին կարող եք հրավիրել իրենց ID համարներով խաղում կամ անմիջապես խաղից, եթե հավանել եք տվյալ մասնակցի խաղը: Թիմում չի կարող լինել 20-ից ավել խաղացող, այդ իսկ պատճառով ուշադիր եղեք՝ ում եք հրավիրում թիմ: Միայն թիմի առաջնորդը կարող է հրավիրել և հեռացնել թիմի անդամներին: Թիմը մասնակցում է Մարտերին, որոնք տևում են մեկ շաբաթ: Լավագույն արդյունք ստացած թիմերը ստանում են մրցանակային ֆոնդից լրացուցիչ միավորներ: 

 

Միացե՛ք Թիմային Բլոտին 

Ստեղծի՛ր քո թիմը, կամ միացի՛ր արդեն գոյություն ունեցող թիմին: Ինչ էլ ընտրես, Բլոտը կապահովի քո լավ ժամանցը…

Login
Loading...
Sign Up

New membership are not allowed.

Loading...