Welcome to Bazar Blot Club

Մեր մասին

Սկզբում ծնվել էր մի հրաշալի գաղափար՝ տեղափոխել բոլորի կողմից այդքան սիրված խաղը օնլայն հարթակ: Բլոտ Քլաբը առաջինը տվեց հնարավորություն խաղալ սիրված խաղը ցանկացած վայրում և ցանկացած պահին: Զարգացման մի քանի տարիների ընթացքում և չորս ուժեղ թիմերի (ծրագրավորում, դիզայն, SEO, կապ օգտատերերի հետ) աշխատանքի շնորհիվ այս պահին շուկայում մենք ունենք մրցունակ, սիրված և անվճար խաղ:

Բացի ընդունելի խաղադրույքներից, օրական բոնուսներից, անվճար միավորներ ձեռք բերելու բազմաթիվ հնարավորություններից, հաճելի արտաքին ձևավորումից, Բլոտ Քլաբը մտածել է տարբեր միջոցներ խաղը էլ ավելի հետաքրքիր և հիշվող դարձնելու համար: Նախ և առաջ խաղը ունի երեք տարբեր սեղաններ տարբեր խաղամակարդակ ունեցող խաղացողների համար, և յուրաքանչյուր խաղացող կարող է տեսնել թիմակցի և հակառակորդի խաղամակարդակը և տվյալները սեղանի շուրջ: Ցանկացած սեղանի շուրջ յուրաքանչյուր խաղացող կարող է ուղարկել տարբեր նվերներ իր հույզերը արտահայտելու և խաղը ավելի կենդանի դարձնելու համար:

Խաղում կան տարբեր ձեռքբերումներ, մի քանի լավ խաղի դիմաց կարելի է ստանալ նոր բեյջեր և լրացուցիչ միավորներ: Օրական և ամսական մրցաշարերը ոչ միայն տալիս են հնարավորություն ստանալու լրացուցիչ միավորներ, այլև հաղորդում են խաղին մրցակցության ոգի:

Առանձնանալ ցանկացող խաղացողների համար Բլոտ Քլաբը առաջարկում է VIP փաթեթ, որը տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ նկարի VIP շրջանակ, նկար փոխելու հնարավորություն, լրացուցիչ նվերներ ուղարկելու հնարավորություն:

Սա մի լավ և հետաքրքիր խաղի կարճ նկարագությունն է: Ավելի շատ իմանալու համար պարզապես սկսեք խաղալ:

Login
Loading...
Sign Up

New membership are not allowed.

Loading...