Միջազգային RNG սերտիֆիկացում

Ամենասիրված Blot Club-ը ստացել է միջազգային սերտիֆիկացում։

Հայակական «Bazar Blot Club» խաղը երկար բանակցությունների և շուրջ մեկ տարվա համատեղ աշխատանքի արդյունքում ձեռք է բերել Random Number Generator (RNG) վկայականը` համաշխարհային առաջատար «iTech Labs» օնլայն խաղերի համակարգերի սերտիֆիկացման և որակի ապահովման փորձարկման լաբորատորիայի կողմից։ 

Վկայականին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ինչո՞ւ է RNG վկայականը կարևոր «Bazar Blot Club» –ի համար:

«Հաճախորդների համար միջազգային կազմակերպության կողմից ստացված սերտիֆիկացումը շատ կարևոր է, քանի որ այն էլ ավելի վստահություն կներշնչի բոլոր օգտատերերին, իսկ «Bazar Blot Club»-ի համար դա ամենակարևորն է», – ասում է «Bazar Blot Club» խաղի տնօրեն Արթուր Հարությունյանը։

«Սերտիֆիկացում ստանալու համար անցել ենք երկարատև և բարդ ճանապարհով՝  կապված թեաշխատատարության, և թեֆինանասկան ռեսուրսների հետ։ Եթե անդրադառնանք աշխատատարությանը, ապա այն ծրագրավորումից պահանջում էր տարիների ընթացքում համապատասխանել համաշխարհային չափանիշներին և անցնել խիստ թեստավորում:

Գործընթացը սկսվեց՝ ընտրելով հեղինակավոր փորձարկման լաբորատորիան՝ «iTech Labs»-ը, որը մասնագիտացված է խաղերի համար RNG սերտիֆիկացման մեջ: Փորձարկման լաբորատորիան ընտրելուց հետո լաբորատորիա է ներկայացվել ինչպես խաղի կոդը, այնպես էլ մնացյալ համապատասխան տեղեկատվությունները: Այնուհետև, լաբորատորիան, մի շարք թեստեր անցկացնելու արդյունքում եկավ այն եզրահանգման, որ խաղի RNG ալգորիթմն իսկապես պատահական է և թափանցիկ», – հավելում է ընկերության տնօրենը։ 

Ավարտելով իր խոսքը, Արթուրն ասում է. «Bazar Blot Club»-ում խաղաքարտերը բաժանվում են միայն և միայն պատահականության սկզբունքով, ինչն արդեն ապացուցում է RNG վկայականը։

Ձեռք բերելով RNG վկայականը՝ «Bazar Blot Club»-ը ցույց է տալիս իր նվիրվածությունը, թափանցիկությունն ու անաչառությունը օգտատատերի նկատմամբ, որը, վստահ ենք, էլ ավելի շատ խաղացողների կներգրավի և կվստահեցնի ներկայիս բոլոր օգտատերերին,  որ իրենց սիրելի խաղն արդար է:

Login
Loading...
Sign Up

New membership are not allowed.

Loading...